Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միքայել Պողոսյանի և Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմի տեսասկավառակների թողարկման շնորհանդեսը:
Միջոցառումը սկսվել է դեպի Եռաբլուր երթով, որի մասնակիցները պանթեոնում կազմակերպել էին կեչու ծառատունկ՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին: Հիշեցնենք, որ ֆիլմում երկու ազգերի բարեկամության խորհրդանիշ էր հանդիսանում կեչին:
Երթին հետևել է շնորհանդեսի հանդիսավոր մասն ու ֆիլմի ցուցադրությունը:
Շնորհանդեսը կազմակերպվել էր Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ Բանկի 20-ամյա հոբելյանին նվիրված «Մշակութային երկխոսությունների» շրջանակներում:










































