Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ավոտվթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ բախվել են «Nissan Skyline» մակնիշի 77 XX 778 (վարորդ՝ 23-ամյա Օ. Ե.), «ՎԱԶ-21099» մակնիշի 35 FU 176 (վարորդ՝ 51-ամյա Ա. Հ.) և «Opel Astra G» մակնիշի 35 CR 809 (վարորդ՝ 24-ամյա Շ. Վ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը և երկու ուղևորները՝ 22-ամյա Մ. Մ.-ն և 23-ամյա Գ. Ղ.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:









































