Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ ցանկանում է ակումբի հետ ստորագրել նոր՝ երկարաժամկետ պայմանագիր:
«Չգիտեմ՝ ինչ կլինի մոտ ապագայում և չեմ պատրաստվում գուշակություններով զբաղվել: Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում: Իրադարձությունների նման զարգացումը շատ լավ է ինձ համար:
Եվս 2 տարվա գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ և հուսով եմ, որ նոր պայմանագիր կկնքեմ: Հուսով եմ՝ ակումբի ղեկավարությունը ևս ցանկանում է շարունակել համագործակցությունը»,- հայտարարել է Ինյեստան:








































