Bing որոնողական համակարգը ստացել է նոր տարբերանշան ու դիզայն՝ հայտնում է The Verge պարբերականը: Ինչպես պարբերականին հայտնել է Bing-ի օգտատիրական ինտերֆեյսի դիզայնի բաժնի ղեկավար Լոուրենս Ռիպշերը, իրենց համար տարբերանշանի փոփոխումը «լուրջ գործ» է:
Ռիպշերի խոսքով՝ մշակումների ժամանակ Microsoft-ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են մի քանի տասնյակ գունային լուծումներ և արդյունքում կանգ առել նարնջագույն տարբերանշանի վրա: Բացի դրանից՝ թարմացված տարբերանշանի տառերն ավելի սուր են դարձել:
Փոփոխված դիզայնի գլխավոր նորարարությունը համարվում է Page Zero ծառայությունը, որն արագ պատասխան կամ կարճ տեղեկություն է տալիս մինչ որոնման արդյունքներով ամբողջական ցուցակով էջի հայտնվելը:
Որոնման արդյունքների վերին մասում նաև հայտնվել է Pole Position բլոկը, որը հարցման դիմաց առավել հստակ պատասխաններ է տալիս:











































