Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են ձեռնարկել ցանկացած քայլ՝ երկրի սահմանները պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ Թուրքիան պատասխան հարված չի սպասում Սիրիայի ռազմաօդային ուժերի կողմից:
«Նախքան սիրիական ուղղաթիռին հարվածելը Թուրքիան դրա անձնակազմին զգուշացրել է թուրքական սահմանին հինգ մղոնից ավել մոտենալու արգելքի մասին: Ուղղաթիռի օդաչուն, սակայն, մեր զգուշացումները լուրջ չընդունեց»,- ասել է նա:
Դավութօղլուն նաև նշել է, որ ԱՄՆ դիրքորոշումը սիրիական ուղղաթիռին խփելու հարցում համընկնում է Թուրքիայի դիրքորոշմանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նախօրեին խփել են սիրիական ուղղաթիռ, որը, ինչպես հաղորդվում է, խախտել է Թուրքիայի օդային սահմանը: