Թուրինի «Յուվենթուս»-ի մարզական տնօրեն Պավել Նեդվեդը խոստովանել է, որ կցանկանար մի օր գլխավորել Չեխիայի ազգային հավաքականը:
Նեդվեդի կարծիքով՝ «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլում ձախողումից հետո թիմին անհրաժեշտ է սերնդափոխություն:
«Այո, ցանկանում եմ մի օր գլխավորել Չեխիայի հավաքականը: Դա մեծ պատիվ է ինձ համար: Կարծում եմ՝ Բրազիլիայի աշխարհի առաջնության ընտրական փուլում ձախողումից հետո թիմը սերնդափոխության կարիք ունի:
Պետք է մեծ ուշադրություն դարձնել Եվրոպայի 2015թ. երիտասարդական առաջնությանը»,- Նեդվեդի խոսքերը մեջբերում է Tuttosport-ը:









































