ՖԻՖԱ-ի բժկական կոմիտեի տնօրեն Միշել Դ’ Հուգը հայտարարել է, որ ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնությունը, որը տեղի է ունենալու Քաթարում, պետք է անպայման անցկացվի ձմռանը:
«Աշխարհի առաջնությունը տարբերվում է մյուս բոլոր մրցաշարերից: Վստահ եմ, որ քաթարցիներն ունեն համապատասխան տեխնիկական միջոցներ ֆուտբոլիստների համար բարձր ջերմաստիճանի պայմաններում մարզումային պայմաններ ստեղծելու համար: Բայց չի կարելի մոռանալ երկրպագուների մասին:
Նրանք պետք է երկար ճանապարհ անցնեն մեկ մարզադաշտից մյուսը հասնելու համար: Նրանք դա պետք է անեն 47 աստիճանի պայմաններում: Դա վտանգավոր է»:
Հավելենք, որ մրցաշարի անցկացման ժամկետը պաշտոնապես կարող է փոխվել հոկտեմբերին:







































