Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն անդարադարձել է երկրից ռուս հինգ դիվանագետների վտարմանը: Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ում:
«Ցականում եմ ասել, որ խորապես վրդովված եմ Մոդլովայի դիվանագիտության ներկայացուցիչների այս ոչ բարեկամական քայլից և դատապարտում եմ այն ամենակատեգորիկ ձևով»,-հայտարարել է Դոդոնը:
Նրա խոսքով՝ դիվանագետների վտարումը զայրացնող ժեստ է «մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության դեմ»:
«Դա, ըստ ամենայնի, արվել է Արևմուտքի պատվերով, նույնիսկ, հնարավոր է, օվկիանոսից այն կողմ, նրանց կողմից, որոնք անհանգստացած են այն փաստից, որ Մոլդովայի նախագահի և Կրեմլի միջև վերջ ի վերջո կառուցողական, արդյունավետ երկխոսություն է հաստատվել»,-հավելել է Մոլդովայի առաջնորդը:







































