Լոնդոնի «Տոտենհեմ»-ի նորեկ Քրիստիան Էրիկսենը հայտարարել է, որ «Այաքս»-ից անգլիական ակումբ իր տրանսֆերում մեծ դեր են ունեցել ակումբի նախագահ Դենիել Լևին ու տեխնիկական տնօրեն Ֆրանկո Բալդինին:
«Խոսել եմ մարզչի հետ, բայց ավելի տպավորիչ էր ակումբի նախագահի ու տնօրենի հետ առանձնազրույցը: Նրանք իսկապես անհրաժեշտ խոսքեր գտան: Սկզբում խոսել էին գործակալիս հետ, իսկ հաջորդ օրը ես արդեն Լոնդոնում էի՝ բուժզննում անցնելու նպատակով:
Տրանսֆերը տեղի ունեցավ 4 օրվա ընթացքում: Նրանք հիանալի աշխատեցին: Հուսով եմ՝ կկարողանամ հաջող ելույթ ունենալ «Տոտենհեմ»-ում»,- հայտարարել է Էրիկսենը:








































