Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետի հրամանով փոխգնդապետ Արմեն Վանցյանն ազատվել է Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Վանցյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ: Մեկ այլ հրամանով բարձրացվել է նրա կոչումը և նա դարձել է գնդապետ:







































