ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին ղեկավար Մայքլ Հեյդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեմ կարող է առաջադրվել համացանցը «ռազմականացված տարածքի» վերածելու մեղադրանք: Նա նաև Gmail-ը հայտարարել է «ահաբեկիչների սիրելի փոստային ծառայություն»:
«Ողջ աշխարհի ահաբեկիչները նախընտրում են Gmail-ի ծառայությունները: Google-ը հազիվ թե ձեզ այդ մասին պատմի իր գովազդում, սակայն այդ սերվերն անվճար է և հանրամատչելի, այդ իսկ պատճառով ահաբեկիչներն ընտրում են այն»,- հայտարարել է Հեյդենը Վաշինգտոնի եկեղեցիներից մեկում անցկացված «Հակասությունն անվտանգության և ազատության միջև» անվանումը կրող միջոցառման ժամանակ՝ փոխանցում է Russia Today-ը:










































