Սիրիայի բանակը մինչև հիմա զինանոցում ունի քիմիական զենք և կշարունակի սպանություններն ու բռնությունը խաղաղ բնակիչների հանդեպ: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը:
Նրա խոսքով՝ Սիրիայում սպանվել է ավելի քան 120 հազար մարդ: Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը պետք է պատասխան տա դրա համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները պայմանավորվել են սիրիական հարցի շուրջ՝ հակամարտության խաղաղ կարգավորում, Սիրիայից քիմիական զենքի դուրսբերում և ոչնչացում:











































