Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Այսուհետ եվրոչինովնիկները մեր իշխանություններին ավանսներ չեն տալու. քաղաքագետ

«Ամիսներ առաջ, երբ ասում էի՝ Հայաստանի՝ ԵՄ-ին մոտալուտ ինտեգրման, Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ լավատեսությունը տեղին չէ, և որ Սերժ Սարգսյանը «գցելու է» Եվրամիության չինովնիկներին՝ այդ դիտարկումը հրապարակայնորեն կասկածի տակ վերցրեցին։ Ինձ էլ մեղադրում էին Հայաստանի իշխանությունների հանդեպ եվրոպացիներին անվստահություն ներշնչելու դավադիր ծրագրի մեջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ կանխատեսումը միանգամայան իրատեսական էր և այն, ցավոք սրտի, կատարվեց. «Երբ Հայաստանը մտավ Ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցությունների մեջ, դա եղավ զուգընթաց այն գործընթացին, որն անվանվեց «ֆուտբոլային դիվանագիտություն»։ Այն ժամանակ հույսեր կային, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, բայց այդ գործընթացներն իրականում միտված էին ամրապնդել իշխող վարչակազմի ներքաղաքական դիրքերը, որոնք խարխլված էին 2008 թվականի մարտիմեկյան ողբերգական իրադարձություններով, դրան հետևած քաղաքական գործընթացներով, քաղբանտարկյալների առկայությամբ և ներքաղաքական անկայունությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները նպատակ էին հետապնդում այդ Ասոցացման համաձայնագրի շուրջ տարվող գործընթացն օգտագործել երկրի ներսում ամրապնդելու իրենց դիրքերը. «Հենց այս ընտրական ցիկլի ընթացքում, որը սկսվեց խորհրդարանական ընտրություններով և ավարտվեց Երևանի ավագանու ընտրություններով, զուգահեռ տարվող բանակցությունների գործընթացն օգտագործվեց իշխանական մենաշնորհը վերարտադրելու նպատակով»:

Անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին եվրաինտեգրման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի տված հարցազրույցին` քաղաքագետն ասաց. «Նրա հարցազրույցից պարզ երևաց, որ այդ համաձայնագիրը ամբողջական համաձայնագիր է՝ ենթակա չէ աղճատման, այն ունի երկու բաղադրիչ, բայց այդ երկու բաղադրիչը միացված են միասնական շղթայով, և հնարավոր չէ տարանջատել, չի կարելի. այսինքն Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը՝ տնտեսական բաղադրիչից չի լինի անջատել և միայն մեկը ստորագրել։ Եթե տնտեսական բաղադրիչը, այսինքն ԽՀԱԱՀ-ը հակասում է Հայաստանի ինտեգրմանը Մաքսային միությանը, ապա չի կարող ընդունվել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը՝ ո՛չ տեխնիկական, ո՛չ բովանդակային առումով»,- ընդգծեց նա՝ մասնավորապես անդրադառնալով նաև այն խոսակցություններին, թե նոյեմբերին վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման պայմանագիրն՝ առանց ԽՀԱԱՀ-ի:

Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ հռչակագիր է լինելու, որը կստորագրեն «Արևելյան գործընկերության» բոլոր 6 պետությունները, այդ թվում՝ Մաքսային միության անդամ Բելառուսը. «Այդ հռչակագրում, ինչպես Ֆյուլեն ասաց, կլինեն Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությանը առնչվող կետեր, բայց ինչ վերաբերում է այս բանակցված փաստաթղթին, ապա այն չի կարող մասամբ ստորագրվել քանի որ ամբողջական փաստաթուղթ է։ Ֆյուլեն բացառեց այդ փաստաթղթից որոշ հարցերի առանձնացումը»:

Մեր այն դիտարկմանը, թե փաստորեն Հայաստանի դուռը դեպի Եվրամիություն մեկընդմիշտ փակվեց սրանով, և հարցին՝ կա՞ արդյոք որևէ քայլ, որ Հայաստանը կարող է անել Եվրոպայում վստահություն վերականգնելու համար, քաղաքագետը պատասխանեց. «Ինչ վերաբերում է այն բանին, որ Եվրամիությունը շահագրգռված չէ սառեցնել բանակցությունները Հայաստանի հետ, ինչպես նաև Ադրբեջանի և Բելառուսի, այսինքն այն պետությունների հետ, որոնք չեն ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, ապա դա անխոս այդպես է և անժխտելի ճշմարտություն է։ Իհարկե, Եվրամիությունը շահագրգռված է համագործակցել այս եկրների հետ, համագործակցել Մաքսային միության մաս կազմող Բելառուսի հետ, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցելու պատրաստվող Հայաստանի հետ:

ԵՄ-ի ցանկությունը, որն արտահայտեց իր հարցազրույցում Շտեֆան Ֆյուլեն, միանգամայն ողջունելի և խոստումնալից է մեզ համար այն առումով, որ հիմա եվրոչինովնիկները մեր իշխանություններին ավանսներ չեն տալու, և Հայաստանում, մարդու իրավունքների,կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների հետ կապված, դատաիրավական համակարգի (որը, թաղված է կոռուպցիայի մեջ) բարելավման և արմատախիլ անելու այդ համակարգում Եվրամիությունը կզբաղեցնի սկզբունքային կերպար, և եթե այսօր գնաց Հայաստանի հետ պարտավորեցնող այդ հարցերի վերաբերյալ որոշակի պայմանավորվածությունների ստեղծման ճանապարհով՝ դա պարտադիր չէ, որ Ասոցացման համաձայնագրի այդ մասով ստորագրվի… Կարող է լինել այլ՝ մի առանձին համաձայնագիր, որ կվերաբերի այդ հարցերում Հայաստանի կողմից որոշակի պարտավորություններին»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ այս տարբերակը միանգամայն ողջունելի կլինի և կբխի Հայաստանի շահերից. «Եթե նախկինում եվրոչինովնիկները փակում էին իրենց աչքերը Հայաստանում կատարվող քաղաքական հալածանքների, մարդու իրավունքների ոտնահարման փաստերի, ընտրություններում զանգվածային կեղծիքների և այն բիզնեսմենների վրա, ովքեր Ասոցացման հետ համաձայնագիր կնքելու շուրջ բանակցություններ տանելու ընթացքում հայտարարում էին, թե ինչ լավ բան է Մաքսային միությունը, և եվրոչինովնիկներն էլ աչք էին փակում դրա վրա, ապա այսուհետ այդ ամենն այսպես չի լինի: Պատկերացրեք՝ Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը մերժվեց, և եվրոչինովնիկները որևէ բառ չասացին։ Այսուհետ այդպես չի լինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում