Երկու փոխակերպված ռազմական անօդաչու սարքերը ՆԱՍԱ-ի համար փոթորիկները և արևադարձային մրրիկներն ուսումնասիրելու միջոց են դարձել: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
Նախապես ռազմական հետազոտությունների համար ստեղծված սարքերն օդում մինչև 21 հազար մետր բարձրության վրա կարող են մնալ 30 ժամ: Բացի այդ, դրանք կարող են հետևել Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների բավականին մեծ տարածքներին:
2 անօդաչու սարքերն էլ իրենց գործունեության ոլորտը փոխել են 2012-ին՝ HS3 կոչվող ծրագրի շրջանակներում, որը կտևի 3 տարի: Դրանք հիմնականում կաշխատեն տարերքի համար ամենաակտիվ ամիսներին՝ օգոստոսից սեպտեմբեր:
Կանխագուշակելով փոթորկի մասշտաբները՝ իշխանություններն աղետի գոտուց կկարողանան ավելի շուտ տարհանել բնակչությանը:









































