Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Երևանի բնակիչ, 25-ամյա Շմավոն Ալավերդյանը, վարելով ВАЗ 2107 մակնիշի 34 VԼ 875 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել Կոտայքի մարզի բնակիչ, 54-ամյա Վազգեն Միրզոյանի վարած Opel Vektra մակնիշի 38 NQ 888 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ 61-ամյա Նելսոն Չիլինգարյանի վարած Reno մակնիշի 05 ՍՍ 052 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչ բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում