ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պարտադիր է համարում Վրաստանի բռնազավթված տարածքներում առաքելության վերականգնումը: ԵԱՀԿ ԽՎ-ն աջակցում է այս գաղափարին ոչ միայն քաղաքական մակարդակով, այլև կարծում է, որ դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ պետք է հատկացվեն:
Այս մասին երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ, Չեռնոգորիայի խորհրդարանի խոսնակ Ռանկո Կրիվոկապիչը:
«ԵԱՀԿ ԽՎ-ն աջակցում է առաքելության վերականգնմանն այն վայրերում, որտեղ դա անհրաժեշտ է: Մենք նման 15 առաքելություն ունենք: Չեռնոգորիայում մենք հատուկ բանաձև ենք ընդունել, որտեղ արձանագրել ենք, որ Վրաստանում նման առաքելության վերականգնումը պարտադիր է: Մենք դա նաև հաստատել ենք Ստամբուլում հանդիպման ժամանակ»,- Կրիվոկապիչի խոսքերը մեջբերում է Apsny.ge կայքը:











































