Բոստոնում անտուն տղամարդը գտել և ոստիկանություն է բերել 42 հազար դոլար պարունակությամբ պայուսակը, գրում է The Boston Herald-ը:
Ուսապարկում գտնվել են նաև ճանապարհորդական անդորրագրեր և Չինաստանի քաղաքացու անունով անձնագիր: Շնորհիվ փաստաթղթերի՝ ոստիկանությունը կարողացել է գտնել ուսապարկի տիրոջը:












































