Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին խոստովանել է, որ արդեն հոգնել է ազգային թիմում աշխատանքից:
«Հոգնել եմ հավաքականում աշխատանքից: Ինձ միշտ ավելի է դուր եկել աշխատանքն ակումբային ֆուտբոլում: Մարզչական աշխատանքը պատրաստի ֆուտբոլիստների հետ, որոնք խաղում են 1-2 անգամ ամսվա ընթացքում, հետաքրքիր չէ:
Ցանկանում եմ ակումբ գլխավորել: Եթե Մունդիալից հետո ընտրություն կատարեմ, դժվար թե ինչ-որ մեկն ուշադրություն դարձնի իմ թեկնածությանը:
Այնպես որ, պետք է ընտրություն կատարել մինչև աշխարհի առաջնության մեկնարկը»,- հայտարարել է Պրանդելին:










































