Հունաստանում այսօր սկսվել է ուսուցիչների ու դասախոսների զանգվածային գործադուլների շաբաթը՝ ընդդեմ կառավարության պետական հատվածում բարեփոխումների, որը ներառում է տեղափոխություններ ու անձնակազմի կրճատում: Երկրում ժամանակավորապես փակ են դպրոցներն ու համալսարանները:
Միջնակարգ կրթության աշխատակիցների ֆեդերացիան 5-օրյա ակցիաներ է հայտարարել՝ ի նշան բողոքի միջազգային վարկատուների ճնշմամբ իրականացվող բարեփոխումների դեմ:
Մասնավոր ուսումնական հաստատությունների դասախոսներն այսօր դուրս են եկել 48-ժամյա գործադուլի:
Գործադուլին մասնակցել են նաև ապահովագրական կենսաթոշակային հիմնադրամի, սոցապահովագրության աշխատակիցները՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Սեպտեմբերի 18-19-ը 48-ժամյա գործադուլ կանցկացնի պետական հատվածի արհմիությունների գերագույն խորհուրդը:












































