Հոնկոնգցի գիտնականները սենսացիոն բացահայտման մասին են հայտարարել: Ինչպես հաղորդում է express.co.uk կայքը, նրանք պնդում են, որ Արարատ լեռան վրա՝ ձյան շերտի և հրաբխային կազմավորումների տակ, հայտնաբերվել են Նոյան տապանի մնացորդները:
Տեղեկատվության համաձայն՝ տախտակների լայնությունը շուրջ 20 սմ է, փորձագետների կարծիքով՝ հայտնաբերված մնացորդները 4800 տարեկան են: Նշվում է, որ գտածոից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է սառցե կտոր, որում փայտի մնացորդներ են գտնվել:
Հետազոտողոների թիմը, որն իրեն կոչում է Noah’s Ark Ministries International, 99․9 տոկոսվ վստահ է, որ գտել է Նոյան տապանը։










































