Tuesday, 07 05 2024
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»

Հենրիխ Մխիթարյանը ցույց տվեց շատ կարևոր բան

Մայիսի 24-ի երեկոյան գրեթե ամբողջ Հայաստանը գամված էր հեռուստաէկրանին՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» Ամստերդամ հանդիպմանը հետևելու համար:

Եվրոպայի լիգան ՈՒԵՖԱ-ի ակումբային երկու մրցաշարերից, մեղմ ասած, ամենահեղինակավորը չէ, սակայն Հայաստանի հանրության ուշադրությունը կլանել էր ներկայումս թերևս ամենահեղինակավոր հայերից մեկը՝ Հենրիկ Մխիթարյանը, որը Հայաստանի առաջին քաղաքացին է, որ մասնակցում էր եվրագավաթի եզրափակչին՝ խաղալով լեգենդար «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Եվ փաստորեն Հենրիկը դարձավ Հայաստանի առաջին քաղաքացին, որը լեգենդար ակումբի կազմում նվաճեց եվրագավաթը, ընդ որում՝ դառնալով նաև եզրափակիչ խաղում կարևոր գոլի հեղինակ ու նաև դառնալով Եվրոպայի լիգայի՝ արդեն պատմություն դարձած այդ խաղարկությանը «Մանչեսթերի» լավագույն ռմբարկու՝ 6 գոլով:

Դժվար է թերևս պատկերացննել, թե այդ ամենով հանդերձ՝ ինչ էր կատարվում մեզանից յուրաքանչյուրի հոգում, երբ Հենրիկը Ստոկհոլմի մարզադաշտում ցնծում էր իր թիմակիցների հետ՝ Եվրոպայի լիգայի գավաթը ձեռքին, Հայաստանի Եռագույն դրոշը թիկունքին: Այդ տեսարանից, իհարկե, միմյանց են խառնվում մի քանի զգացումներ և զգացողություններ, անգամ ազգային սնապարծության տարրեր:

Բայց միևնույն ժամանակ Հենրիկ Մխիթարյանը երեկ երեկոյան ցույց տվեց նաև շատ կարևոր մի բան, գուցե ամենակարևորը: Հենրիկը իր վրա կլանված հայաստանյան հույզերի, զգացումների, զգացմունքների, սպասումների, ակամա միասնականության տեսքով ցույց տվեց ներքին այն ձգտումը, որ առկա է Հայաստանի հասարակության մեջ՝ ձգտումը դեպի բաց աշխարհ, դեպի հաջողություն, դեպի աշխատանք և աշխատանքով ձեռք բերվող արդյունք: Համառ, տքնաջան, նվիրված աշխատանքով, ինչով Հենրիկը իր տեղը ձեռք բերեց նաև լեգենդար ակումբում՝ պարզելով փաստորեն նաև մեր Եռագույնը:

Այդ ամենն արդեն էմոցիաներ չեն: Էմոցիաներն անգամ այս դեպքում արտահայտում են այն ենթագիտակցական շերտն անգամ, որ կա Հայաստանի հասարակության մեջ դեպի այդ արժեքները, այդ հնարավորությունները՝ աշխատանք, բաց աշխարհ, մրցակցություն, ինքնիրացում:

Այդ ամենի ճանապարհը, սակայն, Հայաստանի հասարակության առաջ փակվել է մի շարք հանգամանքների բերումով՝ թե՛ ներկայիս, թե՛ անցյալի: Տասնամյակներ շարունակ մենք ապրել ենք մի իրականության մեջ, որը մեր հանրային գիտակցություն է բերել մի շարք արատավոր պոստուլատներ, մեր հանրային համակեցությունը կառուցել է մի շարք հետադեմ սյուների վրա: Անհատական մակարդակով մեզանից շատերին հաջողվում է ճեղքել այդ ամենը, ստացվում է երբեմն նույնիսկ խմբային մակարդակով, հազվադեպ, բայց փաստորեն ստացվում է ճեղքել այդ ամենը նաև չափազանց հնչեղ ու տպավորիչ մակարդակով, ինչպիսին են Հենրիկի հաջողությունները ոչ միայն երեկ տեղի ունեցած եզրափակչում, այլև ընդհանրապես ֆուտբոլային կյանքում:

Սակայն մեր հասարակական, այդպիսով նաև պետական ճեղքումը ուշանում է: Եվ Հենրիկին գամված՝ առանց չափազանցության երևի թե երեք միլիոն հայացքները արտահայտում էին նաև այդ ճեղքման սպասումն ու ձգտումը: Ճեղքում, որի համար պատմությունը մեզ ընձեռեց նաև հնարավորություն՝ 25 տարի առաջ: Իհարկե, հնարավորություն բավական բարդ, ծանր, դժվար, վտանգավոր պայմաններում, պատերազմի պայմաններում: Ու թվում է, որ ամենակարևոր, ամենադժվար մասում մենք ճեղքումը կարողացանք կատարել՝ հաղթեցինք պատերազմը, սակայն «արգելափակվեցինք» խաղաղության մեջ, ինքներս մեր խաղաղության մեջ, և հետագայում արդեն մեզ սկսեցին ներշնչել, որ մեր հաղթանակն է խաղաղության մեջ «արգելափակված» լինելու «մեղավորը»:

Բայց ակնառու է, որ Հայաստանի հասարակությունը չի հավատում դրան, չի տրվում այդ մանիպուլյացիային, և Մխիթարյանն իր ֆուտբոլային հաջողությամբ մեծ հաշվով ակամայից բացահայտում է նաև մեր հանրային այդ ենթագիտակցական դիմադրությունը այն իրավիճակին, որ պարտադրվել է մեզ պատմությամբ և փաթաթվում է ներկայով՝ այդ ներկան յուրացրած «էլիտաների» ջանքով:

Մեզ պակասում են այլ էլիտաները, իրական էլիտաները, որոնք կօգնեն և կստեղծեն հասարակական-պետական այն ճեղքման հնարավորությունը, որի մի հնչեղ դրսևորումով նախօրեին գիշերը հիացել էինք բոլորս: Բաց աշխարհ, դաժան, կոշտ, բայց արդար մրցակցություն, համառ աշխատանք և այդ ամենի արդյունքում՝ աշխարհում մեզ հասանելի տեղ ու դեր, համաշխարհային քաղաքակրթության, համաշխարհային կյանքի մաս:

Ահա այն Հայաստանը, որ երազում էինք 25 տարի առաջ, ահա այն Հայաստանը, որը երեկ ամփոփված էր Եռագույնն ուսերին ցնծացող և մեզ հիացրած Հենրիկ Մխիթարյանի կերպարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում