Տարօրինակ ծաղրածուն դարձել է բրիտանական Նորթհեմփթոն քաղաքի բնակիչների ահ ու սարսափը: Նա հայտնվում է փողոցի անկյուններում ու վախեցնում անցորդներին: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Բնակիչների խոսքով՝ անծանոթը ձեռնածություն չի անում, որևէ հնարք չի կատարում, միայն ապշահար նայում է: Ծաղրածուն, որը շատ նման է Ստեֆեն Քինգի It վեպի Փենիուայզ անունով կերպարին, որը 1990 թվականին մարմնավորվել է սարսափ ֆիլմում, առաջին անգամ փողոցներում հայտնվել է սեպտեմբերի 13-ին:
Հաղորդվում է, որ նա ծեծել է բնակիչներից մեկի դուռն ու առաջարկել ներկել պատուհանագոգերը, չնայած բնակիչերը վկայում են, որ նրա ձեռքին ներկելու համար նախատեսված որևէ պարագա չի եղել:
Ծաղրածուն ստիպված է եղել Facebook-ի իր էջում հերքել շշուկներն այն մասին, որ ինքը ձեռքին դանակով չի շրջում:
Չնայած համատարած բացասական վերաբերմունքին՝ ոմանք ողջունել են ծաղրածուի ներկայությունը՝ նշելով, որ հավանաբար նա ցանկանում է աշխուժացնել քաղաքը:













































