Ամերիկացի զբոսաշրջիկը Լաս Վեգասում գտնվող հյուրանոցին դատի է տվել այն բանից հետո, երբ վախեցել է իր համարում տեղադրված մանեկենից, հայտնում է Express-ը:
Պարբերականի տնյալներով` դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսին, սակայն Կալիֆոռնիայի բնակիչ Կենթ Ջաքոբս Բոութվելը միայն հիմա է դիմել դատարան:
Նրա խոսքերով` նա մտել է Planet Hollywood հյուրանոցի համարը, երբ արդեն մութ է եղել, և սենյակում տեսել է մարդկային ուրվագիծ: Վախենալով և փորձելով համարից փախչել, նա լուրջ վնասվածքներ է ստացել: Արդյունքում՝ նա ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը:








































