Երիտասարդ երգչուհու նախորդ սինգլը՝ We Can’t Stop-ը Bangerz ալբոմից, դարձել էր երաժշտական սենսացիա և արդեն 170 մլն դիտում հավաքել համացանցում:
Նրա նոր՝ Wrecking Ball երգի ու տեսահոլովակի նկատմամբ հետաքրքրությունը պակաս չէ, հաղորդում է .eg.ru-ն:
Դրա նկատմամբ հետաքրքրություն Սայրուսն առաջացրել էր MTV Music Awards մրցանակաբաշխության ժամանակ՝ Ռոբին Տիկի հետ ելույթում կատարելով էրոտիկ պար, ինչի համար նրան մեղադրեցին անգամ շոու-բիզնեսում ամեն ինչի ականատես եղած գործընկերները:
«Մարդիկ սխալ կարծիք ունեն իմ մասին: Պարզապես ես ցանկանում էի պատմության մեջ մտնել»,- իր «վատ վարքը» բացատրել է Մայլին:
Մինչ այդ Սայրուսի ընկերոջը՝ 23-ամյա ավստրալացի դերասան Լիամ Հեմսվորթին («Քաղցած խաղեր»), ամեն կողմից խորհուրդ են տալիս լքել սկանդալային ընկերուհուն՝ նրան ասելով, որ Սայրուսը փչացնում է դերասանի իր կարիերան ու իր լուսավոր կերպարը:
Բացառված չէ, որ Լիամը իսկապես էլ մտածում է դրա մասին, քանի որ Լոնդոնում իր եղբայր Քրիսի մասնակցությամբ Rush ֆիլմի շնորհանդեսին նա եկել էր առանց Մայլիի:














































