Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ՀՀ ԱՎԾ-ն դարձել է իշխանությունների հենարանը, զինված ուժերը. Հրանտ Բագրատյան. Facebook

ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է.

 «Ինչպես գիտեք սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում վիճակագրության մասին օրենքի նախագիծը քննարկելիս տեղի ունեցավ «երկխոսություն» ԱՎԾ պետ Ս.Մնացականյանի և իմ միջև։ Բերելով մի քանի փաստեր փորձեցի ցույց տալ, որ Հայաստանի տնտեսության վերաբերյալ միջազգային վիճակագրությունն ահռելի տարբերություններ է տալիս հայրենի ԱՎԾ տվյալների հետ։ Դրանք փաստում են 2008-2012թթ ՀՀ տնտեսական անկման մասին, մինչդեռ Ս.Մնացականյանի ղեկավարած ծառայությունը հակառակն է ասում։

 Վերջում նշեցի, որ ի դեմս ՀՀ ԱՎԾ-ի մենք ունենք ոչ թե ինֆորմացիայի, այլ դեզինֆորմացիայի ծառայություն։ Փաստ՞եր եք ուզում, ահա խնդրեմ։

Ս.Մնացականյանը անմիջապես պայուսակից հանեց իր հսկայական թղթապանակները և հանդես եկավ պատասխանով։

 «Սիրված» նախարարներից մեկը նախօրոք էր նախապատրաստվել։ Հաճախ նույնիսկ «պատասխանում» էր այնպիսի հարցերի, որոնք համենայն դեպս այդ օրը ես չէի բարձրացրել։ Համարձակ էր խոսում։ Ինձ թվում էր, թե նրա համար խնդրի էությունը կապ չունի։ Կարևորը պատասխանում էր։ 

Սեպետեմբերի 13-ին, մյուս օրը, ստացա բարձրացրած հարցերի վերաբերյալ ՀՀ-ում ՀԲ-ի մշտական ներկայացուցիժ Ժ.Մ.Հափիի պատասխանը։ Ս.Մնացականյանին չէի անդրադառնա։ Բայց ՀԲ-ի ներկայացուցի պատասխանը ստանալուց հետո, կարծում եմ, պատասխանն անհրաժեշտություն է։ Հասարակությունը պետք է իմանա այդ պատմության վերջը։ 

Եվ այսպես, ԱԺ-ում ես այդ օրը բարձրացրեցի 2 հիմնական հարց։ Առաջին։ 2000-2012թթ ՀՀ ԱՎԾ ցույց է տվել տնտեսության լուրջ աճ։ Բացառությամբ 2009-2010թթ, մնացած տարիների ՀՀ-ում արձանագրվել է բարձր աճ (տարեկան 10, 12, 13.7% և այլն) այնպես, որ ՀԲ տվյալներով 2012-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 1990-ի 162%-ը։ Վրաստանում այդ ցուցանիշը 78% է, իսկ ՌԴ-ում՝ 108%։ Հիմա, եթե մենք այսքան արագ ենք աճում, հարցնում եմ ես, ապա ի՞նչու ենք ետ ընկնում ինչպես Վրաստանից, այնպես էլ Ռուսաստանից։ Ի վերջո, 1990-ին, երբ դեռևս մի երկրի կազմի մեջ էինք, բնակչության մեկ շնչի հաշվով ազգային եկամուտը (ԱԵ) ՌԴ-ում եղել է 4351ռ, Հայաստանում 2945ռ և Վրաստանում 2749ռ։ Եթե մենք 1.5 անգամ արագ ենք զարգացել, քան Ռուսաստանը (1.62։1.08=1.5), ապա մեր ապրելակերպով պետք հավասարված լինեինք Ռուսաստանին ու դեռ մի բան էլ ավելին։ Վրաստանի մասին խոսք լինել չէր կարող։ Մենք շուրջ 2.5 անգամ Վրաստանից լավ պիտի լինեինք։ Բայց արի ու տես, որ իրականում 2012թ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՌԴ-ն 14037 դոլար է, Վրաստանը 3508, իսկ Հայաստանը՝ 3338 դոլար։ Ի դեպ, այս հարցը մի քանի անգամ բարձրացրել է նաև ակադեմիկոս Աղանբեկյանը։ ՀԲ-ն նկատի ունենալով նշված հակասությունը, ասել եմ ես, 2012-ից վերահաշվարկ է կատարել ետ՝ մինչև 1990թ և հայտարարել, որ ՀՀ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 637$, Վրաստանինը՝ 1611 և Ռուսատանիը՝ 3485։ Պարզվում է, որ 1990-ին մենք ՌԴ-ից ետ էինք 5.5, Վրաստանից՝ 2.5 անգամ։ Անհավանական է։ 

Հիմա Ս.Մնացականյանի պատասխանը։ Ի՞նչու եք համեմատում։ Մի՞թե չգիտեք, որ 1990-ին ՀՆԱ չի եղել։ Այն հաշվել են միայն 1993-ին և այն էլ միջազգային կառույցների կողմից։ Այստեղ տնտեսությունը մի քաղքականացրեք, դեմագոգիայով մի զբաղվեք, թողեք մեր գործն անենք։ Բա սա պատասխա՞ն է։ Իրականում ես լրջագույն հարցադրում եմ արել։ Այո 1990-ին ՀՆԱ չկար։ Ի դեպ ես դա նշել եմ։ Բայց ԱԵ-ն ու ՀՆԱ-ն միևնույն կարգի ցուցանիշներ են։ Նախ, դրանց միջև եղած տարբերությունը մի քանի տոկոս է և, երկրորդ, ի՞նչ տարբերություն, որ 1990-ին հաշվել ենք ԱԵ-ով, չէ՞ որ համեմատելի պետությունները ևս (Վրաստանը և Ռուսաստանը) հաշվված են ԱԵ-ով։ Եղբայր, այդ 2 ցուցանիշները մեծ տարբերություն են տալիս, բեր ապացուցի և հետո խոսիր։

 Ի դեպ, երբ այս դիտողությունները բարձրացրել էի 5 ամիս առաջ և ուղարկել համապատասխան գերատեսչություններ, ՀՀ Նախագահին և ՀԲ, ապա կառավարությունից ստացա մի գրություն, Դ.Սարգսյանի,Ս.Մնացականյանի, Վ.Գաբրիելյանի և Ս.Կարապետյանի մասնակցությամբ, որտեղ նույն բացատրությունն էր, ինչ-որ ԱՎԾ պետը տվեց ԱԺ-ում։ Իսկ հիմա նայենք այս նույն հարցի վերաբերյալ ՀԲ պատասխանը։ Այստեղ 5 պատճառ են նշում նման վիճակագրական աղճատումների համար։ Ասվում է, որ ԱԵ-ի ցուցանիշից ՀՆԱ-ին անցնելը արվել է «Գոսկոմստատի և ազգային վիճակագրական ծառայությունների հետ համագործակցության արդյունքում» և, ամենակարևորը, այո այդ անցման ընթացքում ՀՀ «1990-ի ՀՆԱ ցուցանիշը կարող է թերագնահատված լինել»։ Հիմա սրանից հետո ո՞վ է դեմագոգիայով զբաղվում։  Իհարկե ԱՎԾ պետը։ Ես վիճակագիր չեմ (տնտեսագիտությունը շուրջ 400 մասնագիտություն ունի), բայց ակնհայտ է, որ այդ օրը ԱԺ-ում ես տնտեսությամբ էի զբաղված, իսկ ԱՎԾ պետք դեմագոգիայով ու պոլիտիկանությամբ։ 

Իմ կողմից բարձրացված մյուս հարցը հետևյալն էր. այս կառավարության գործունեության 5 տարիներին ՀՀ-ում բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2008թ 3917 դոլարից 2012թ հասել է 3338 դոլարի (ՀԲ տվյալներով)։

 Ու՞ր է ձեր աճը։ Ի՞նչ իրավունք ունի նման 17.3% անկում ցույց տված կառավարությունը շարունակել պաշտոնավարել։ Այստեղ էլ ԱՎԾ պետ Ս.Մնացականյանը իրական փաստարկված բացատրություններ տալու փոխարեն խորհուրդ տվեց քաղաքականությունը տարբերել տնտեսությունից։ Ատամների արանքից իմիջիայլոց թռցրեց դրամ-դոլար փմոխարժեքի խնդիրը։ Պ-ն վիճակագիրն իրականում ինքն է պոլիտիկայով զբաղվում։ Բան ունես, ասա։

 Կու՞րսն է պատճառը։ Ուրեմն հստակ ասա։ Հիմա նայենք կուրսին։ 2008-ի դեկտեմբերի 31՝ 306.7 և 2012-ի դեկտեմբերի 31՝ 403.6։ Փոփոխությունը 31.3% է։ Այսպիսով, առաջին հայացքից թվում է, թե առնվազն 14% բնակչության 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն աճել է։ Բայց, այդ տարիներին միգրանտների գումարային թիվը եղել է 324 հազ մարդ (առկա բնակչության թվի 13%-ը) և դոլարային գնաճը ԱՄՆ-ում կազմել է 6.7%, իսկ Հայաստանում (մեր հաշվարկներով)՝ 12% (դրամական գնաճը՝ 23.5%)։ Այսինքն, 17.3 + 6.7 + 13 = 37։ Իսկ ապա 37-31.3= 5.7%։ Այսինքն, միևնույնն է անկում է։ 
ԱՎԾ պետը մի քանի հարցեր էլ բարձրացրեց, որոնք ես ԱԺ-ում այդ օրը չէի բարձրացրել, բայց տեղյակ էի պահել ՀՀ Նախագահին։ Դա, մասնավորապես, գյուղատնտեսության արտադրանքի վիճակագրությունն է։ Օրինակ, ես անհնարին եմ համարում 646 հազ տոննա կարտոֆիլի արտադրությունը։ Մեկ շնչին՝ 225 կգ։ Դա անհնարին է ուտել։

 ԱՎԾ պետը, սակայն, ասում է. մի շփոթիր արտադրությունն ու սպառումը (սպառումը 1 շնչին 43 կգ է)։ Ի՞նչ ես ուզում ասել։ 646 հազ տոննայից 149 հազ. ուտում ենք և 497 հազ տոննան արտահանու՞մ։ Ասա էլի հասկանանք։ Բա ու՞ր է արտահանման մեջ այդ 497 հազ տոննան։ Թե գյուղացիները կարտոֆիլն արտադրում են ու ջուրը գցում։ Կամ երբ ասում եմ 813 հազ տոննա բանջարեղեն արտադրելն անհնարին ու անիմաստ (այդքան ուտող բերան չունենք), ի՞նչու ես պատասխանում, թե իբր արի ճիշտ համեմատենք, համայնավարների ժամանակ էլ են մեծ թվեր եղել։ Սա ի՞նչ բացատրություն է։ Դու քո տեղը խոսիր։ 813 հազ տոննա նշանակում է, որ օրը միջին հաշվով յուրաքանչյուրս 1 կգ բանջար է ուտում (մոտ այդքան էլ կարտոֆիլ)։ Հա մեկ էլ ԱՎԾ պետը հաթաթա էր տալիս. բա չեք ասի Բագրատյան 2012-ի հաշվով ասել է իրական եկամուտների 0.1% աճ։ Իրականում այն ավելին է։ Այո ասել եմ։ Ու ես ճիշտ եմ։ 2013-ի ապրիլի 12-ի ժամը 16:15 դրությամբ ԱՎԾ կայքէջում գրված էր՝ աշխատավարձի աճ 3.2%, գնաճ՝ 3.1%։ Ե՞ս եմ մեղավոր, որ րոպեն մեկ թիվը փոխում եք ու հինն էլ չեք պահպանում։ 

Այսպիսով, ՀՀ ԱՎԾ պետը ամբոխավար, իր մասնագիտական խիղճը կորցրածի մեկն է։ Այն տպավորությունն ունեմ, որ ՀՀ ԱՎԾ-ն դարձել է այս իշխանությունների հենարանը, զինված ուժերը։ Բանակի հացն էլ եք կտրել։ Եթե այդպես դրան մի հատ գեներալ-գնդապետի կոչում տվեք հանգստանա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում