Ճշտվում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը։
Այս մասին ասվում է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան Twitter-ի էջում։
Նշվում է, որ դեսպանատունն իր ցավակցությունն է հղում հարձակման հետևանքով զոհերի և տուժածների ընտանիքներին։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզադաշտում, որտեղ ընթացել է ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է 22 մարդ։ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն իր ցավակցությունն է հայտնել պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին՝ հավելելով, որ կատարվածը ահաբեկչական գործողություն է:









































