ԱՄՆ-ը իսկապես մտադիր է փոխել մի շարք երկրներին, այդ թվում Ուկրաինային, ռազմական օգնություն հատկացնելու սկզբունքները՝ վարկերի համար դրամաշնորհների տրամադրմամբ։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ դա լրագրողների հետ զրույցում հաստատել է Սպիտակ տան վարչա-բյուջետային գերատեսչության տօրեն Միկ Մալվեյնին։
Խոսքը Վիետնամի, Ինդոնեզիայի, Կոլումբիայի, Պակիստանի, Ֆիլիպինների և Ուկրիանայի մասին է։ Մալվեյնին ընդգծել է, որ ծրագրերը կպահպանվեն Իսրայելի և Եգիպտոսի համար։
Ավելի վաղ մի շարք երկրներին տրամադրվող անհատույց ռազմական օգնության դադարեցման և դրանք վարկերով փոխարինելու մասին հայտնել էր The Wall Street Journal-ը։









































