Երկրպագուն ստեղծել է հայտնի սերիալի ավտոմեքենան:
Շատերը հաստատ հիշում են «Ճանապարհների ասպետ» սերիալը, որն առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է 90-ական թթ.: Սերիալի գլխավոր հերոսը նախկին ոստիկան Մայքլ Նայթն է և ՔԻԹԹ անունով արհեստական ինտելեկտով ավտոմեքենան, որը կարող էր զարգացնել մինչև 480 կմ/ժ արագություն: Սերիալում ՔԻԹԹ-ի դերում հանդես է եկել 1982թ. Pontiac Firebird Trans Am ավտոմեքենան: Քրիս Փալմերը՝ սերիալի երկրպագուներից մեկը, ստեղծել է ՔԻԹԹ-ի կրկնօրինակը՝ դրա վրա ծախսելով երեք տարի:
Քրիսը նախ ձեռք էր բերել 1991թ. Pontiac Trans Am ավտոմեքենա: Այնուհետև նա գնել էր ևս երկու՝ 1982 և 1983 թթ. ավտոմեքենաներ: Քրիսը տարբեր բաղադրիչներ է հանել հներից և տեղադրել նոր ավտոմեքենայի վրա, որպեսզի այն առավելագույնս նմանվի ՔԻԹԹ-ին: