Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է դրել արագացնել գերծանր հրթիռի մշակման աշխատանքները: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ ներկայացնելով տեղի ունեցած խորհրդակցության արդյունքները՝ գրում է gazeta.ru-ն:
«Խոսակցությունն ընթացել է նաև լուրջ հեռանկարների՝ գերծանր հրթիռի ստեղծման հեռանկարների մասին: Նախագահը խնդիր է դրել Ռոսկոսմոսի առջև ապահովել այդ աշխատանքների արագացումը՝ այն բոլոր տեխնոլոգիաների մշակման հաշվին, որոնք ներկայացվել են գլխավոր կոնստրուկտորների կողմից»,- ասել է Ռոգոզինը:






































