Worldwide Aeors Corp. ընկերության ներկայացուցիչները խոստանում են, որ իրենց «հայտնագործությունը»՝ Aeroscraft դիրիժաբլը, արդեն 2015-ին նոր խոսք կլինի բեռնափոխադրումների պատմության մեջ: Ընկերությունը հիմնադրել է ուկրաինացի Իգոր Պաստեռնակը: Այս մասին գրում է Businessinsider.com կայքը:
Դիրիժաբլը թռչում է A կետից B-ն, վերելք և վայրէջք է կատարում ուղղահայաց և 3 անգամ քիչ վառելիք է օգտագործում:
Դիրիժաբլը 2 չափի է՝ նախատեսված 66 տոննա և 250 տոննա բեռների համար: Ընկերությունը մտադիր է այն օգտագործել հիմնականում ծանր մեխանիկա տեղափոխելու համար:
Դիրիժաբլը կարող է նաև շտապ օգնություն հանդիսանալ պատերազմական վիճակում գտնվող այն վայրերի համար, որոնց հումանիտար օգնություն է անհրաժեշտ: Այն կարող է կառավարել 1 օդաչու:
Միակ բանը, որ վախեցնում է, սարքավորման գինն է՝ 66 տոննա բեռի համար նախատեսված դիրիժաբլը կարժենա տարեկան 25-30 մլն դոլար, 250 տոննա բեռների համար նախատեսվածը՝ 55 մլն դոլար:





































