«Վոլգա»-ի դեմ խաղում դառնալով միակ ու հաղթական գոլի հեղինակը` Յուրա Մովսիսյանը խաղից հետո կիսվել է տպավորություններով:
-Յուրա´, Դուք «Վոլգա»-ին գոլ եք խփել դեռ այն ժամանակ, երբ խաղում էիք «Կրասնոդար»-ում: «Վոլգա»-ի դարպասը Ձեր համար հե՞շտ թիրախ է:
– Ես այդպես չէի ասի: Նրանց դեմ խաղերից և ոչ մեկը հեշտ չի ստացվել: Եվ այս խաղն էլ բացառություն չէ: Ես ուրախ եմ, որ նորից գոլ խփեցի նրանց: Բայց էլ ավելի ուրախ եմ, որ այսօր մենք շատ կարևոր հաղթանակ տարանք:
– Արդեն մեկ շաբաթից «Սպարտակ»-ը պետք է խաղա սկզբունքային մրցակցի` ԲԿՄԱ-ի դեմ: Ի՞նչ կարծիք ունես այս խաղի վերաբերյալ:
– Լավ է, որ այդ խաղին պատրաստվելու ու դերբիում արժանավայել ելույթ ունենալու համար դեռ ժամանակ ունենք: Սա շատ կարևոր ու հետաքրքիր խաղ է լինելու, ու հույս ունեմ, որ այն երկրպագուներին ուրախանալու առիթ կտա:






































