Յուրգեն Կլոպը «Համբուրգ»-ի դեմ խաղից հետո անդրադարձել է այն դրվագին, երբ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշ ցավեր զգաց ու մի փոքր կաղում էր:
«Հենրիխ Մխիթարյանը հարված էր ստացել ծնկին, այդ իսկ պատճառով կաղում էր: Վնասվածք ստացավ նաև Սվեն Բենդերը:
Նևեն Սուբոտիչը ցավ զգաց դեռ առաջին խաղակեսում, բայց կարծում էր, որ կարող է շարունակել խաղը: Սակայն ես չուզեցի ռիսկի դիմել ու փոխարինեցի նրան:
Հույս ունեմ, որ ստեղծված իրավիճակից մենք պատվով դուրս կգանք»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը, այնուամենայնիվ, շարունակեց խաղը, որի ընթացքում աչքի ընկավ գոլով ու գոլային փոխանցումով:










































