Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

ԱԺ նախկին պատգամավորները՝ նոր խորհրդարանի առջև կանգնած մարտահրավերների մասին

ԱԺ վեցերորդ գումարման անդրանիկ նիստին տեղի ունեցավ ԱԺ նախագահի ընտրությունը: ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արա Բաբլոյանը, ստանալով 88 ձայն, ընտրվեց ԱԺ նախագահ: Վաղը տեղի կունենա ԱԺ փոխնագահների ընտրությունը: ՀՀԿ-ն առաջադրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը, «Ծառուկյան» դաշինքը՝ Միքայել Մելքումյանի: Հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն արդյունավետ աշխատանք են մաղթում նոր խորհրդարանին:

Օրերս ԱԺ իր սենյակի իրերը հավաքելու էր եկել հինգերորդ գումարման ԱԺ-ի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, որին չեն թողել մուտք գործի Ազգային ժողով: Նախկին պատգամավորը վրդովվել էր։ «Դեռ իմ փաստաթղթերը չվերցրած՝ իմ լիազորությունները համարում էին ավարտված: Ինձ համար և՛ վիրավորական էր, և՛ ինչ-որ տեղ անսովոր»,- ասաց պատգամավորը, որին հաջողվել էր մտնել ԱԺ ժողով մեծ դժվարությամբ:

Անդրադառնալով ԱԺ նախագահի ընտրությանը՝ Լյուդմիլա Սարգսյանը ասաց, որ աշխատել է Արա Բաբլոյանի հետ նույն հանձնաժողովում, գիտակ մարդ է, փորձառու, շատ լավ հասկանում է՝ ինչ պարտավորություններ ունի: «Կարծում եմ՝ կոմպրոմիսային թեկնածու էր, որի դեմ ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ թիմի անդամները որևէ հակասություն չունեին: Հավանաբար, ընտրությունը դրանով էր պայմանավորված»,- հավելեց Լյուդմիլա Սարգսյանը:

Նա լիահույս է, որ ԱԺ-ում ներկայացված թիմը կլինի ավելի արդյունավետ, ավելի լավը, քան իրենք, չնայած այն համոզման է, որ իրենցից յուրաքանչյուրը ԱԺ-ում փորձել է անել առավելագույնը ի նպաստ ժողովրդի և երկրի ապագայի։ «Հույս ունենանք, որ ԱԺ-ում ներկայացված խմբակցություններից յուրաքանչյուրն իր դերը ճիշտ կկատարի և՛ որպես ընդդիմություն, և՛ որպես իշխանություն, որովհետև պատասխանատվությունը բաշխված է հավասարաչափ: Իշխանությունը մեծագույն պատասխանատվության տակ է մտել և բազմաթիվ պրոցեսներ կան, որոնցով պետք է անցնի, և ժողովրդին հերթական անգամ չի կարելի հիասթափեցնել, և պետք է արդարացվի դեպի խորհրդարանական կառավարում անցումը: Տեսնենք, թե ինչքանով իշխանությունը կկարողանա դրանում իրեն ճիշտ դրսևորել, հաջողել գործընթացը և դրական առումով առաջ տանել»,- հավելեց նախկին պատգամավորը:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, ընդդիմության պատասխանատվությունը ժողովրդի առջև շատ մեծ է․ «Շատ դեպքերում ժողովուրդն ավելի շատ ակնկալիք ունենում է ընդդիմությունից, քան իշխանությունից, միշտ աշխատում է ընդդիմությունից ստանալ այն, ինչ չի ստանում իշխանությունից: Հետևաբար, ԱԺ-ում ընդդիմության դերակատարությունը և պատասխանատվությունը չափից դուրս մեծ է, և եթե իշխանությունը շատ դեպքերում չի վախենում ժողովրդի հիասթափությունից, քանի որ ունի բազմաթիվ լծակներ այդ հիասթափությունները հաղթահարելու և հերթական անգամ վերընտրվելու, ապա ընդդիմության դեպքում շատ ավելի բարդ է և ընդդիմությունը շատ դեպքերում խոցելի վիճակում է հայտնվում: Հետևաբար ԲՀԿ-ին և հատկապես Նիկոլ Փաշինյանին և իր թիմին մաղթում եմ արդյունավետություն, դիրքերի պահպանում, որովհետև իրենք հիմա քիչ են և իրենց նկատմամբ պահանջը շատ ավելի մեծ է լինելու:Ես լավատես եմ, բազմաթիվ մարդիկ կան, որ որևէ առնչություն չեն ունեցել քաղաքականության հետ և մենք նրանց չենք ճանաչում, բայց գուցե շատ արդյունավետ պատգամավորներ լինեն: Քաղաքական հատվածն իհարկե քիչ է ներկայացված ԱԺ-ում: Ես ուզում եմ, որ վեցերորդ գումարման ԱԺ-ն ավելի լավը լինի, քան 5-րդ գումարմանը, և ուզում եմ իրենք ավելի լավը լինեն, քան մենք ենք եղել»:

Նախկին պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նոր ԱԺ-ի վերաբերյալ որևէ տեսակետ հայտնելու ցանկություն չունի։ «Ցանկություն չունեմ որևէ բան մեկնաբանելու և երբեք էլ չեմ մեկնաբանել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

«Հայաստանում ամենակարճաժամկետ նշանակումները ի վերջո դառնում են ամենաերկարաժամկետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ նոր նախագահի ընտրությանը, որ շատերի կարծիքով, կարճաժամկետ է: Նրա խոսքերով՝ ամեն ինչ կախված է պարոն Բաբլոյանի աշխատանքից, և եթե կլինի այնպես, որ բոլորը կընդունեն նրա աշխատանքը, նա կլինի երկարաժամկետ. «Հնարավոր է՝ քաղաքական տարբեր դասավորումներ լինեն, հնարավոր է՝ հազար ու դեպք լինի: Որևէ մեկն այն ժամանակ չէր պատկերացնում, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալու և վարչապետ նշանակվի»,-ասաց Թևան Պողոսյանը: Նա չի բացառում, որ վերջում կարող է պարզվի, որ սա ամենաճիշտ լուծումն էր:

Նախկին պատգամավորը հույս ունի, որ ԱԺ երիտասարդ պատգամավորները, նորերը, «Ելք» դաշինքը, գուցե մյուս խմբակցությունների երիտասարդներն իսկապես կգիտակցեն ԱԺ-ի նոր դերակատարումը, կօգտվեն կանոնակարգ օրենքի տված բոլոր հնարավորություններից և նոր իմիջ, նոր շունչ կբերեն ԱԺ-ին: Նաև կսկսեն հասկանալ, որ ԱԺ-ն ոչ միայն օրենսդիր իշխանություն է, այլ նաև վերահսկիչ գործառույթ ունի գործադիրի վրա, կգիտակցեն, որ խորհրդարանական կառավարման այն մոդելը, որը ընտրել է Հայաստանը՝ Հայաստանի շահերին նպաստող մոդել է:

«Չմոռանանք, որ պարոն Բաբլոյանը, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի այն դեմքերից չէ, որի անունը հազար ու մի կոռուպցիոն սկանդալների մեջ է, գուցե նրա թեկնածությունը հենց դրանով էր պայմանավորված»,- հավելեց Թևան Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում