Friday, 26 04 2024
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում

The Wall Street Journal. Եղիազարյանի պատմությունը «Հոլիվուդի» համար է գրվում

Պետական դումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը բնակվում է Կալիֆոռնիայի Բևեռլի Հիլզում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Թերթը տեղեկացնում է, որ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ-ի իշխանություններին փոխանցել Եղիազարյանին արտահանձնելու բոլոր փաստաթղթերը: Սակայն քանի որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև չկա արտահանձնման պայմանագիր, հիմա ամերիկյան պաշտոնյաները ուսումնասիրում են Եղիազարյանի այն հայտարարությունները, թե ինչ իր հետ կկատարվի, եթե իրեն վերադարձնեն Ռուսաստան: Այս պահին պարզություն չկա նաև Եղիազարյանի միգրացիոն կարգավիճակի հարցում. նա ԱՄՆ-ում է գտնվում անցած տարվա սեպտեմբերից: Ավելի վաղ Եղիազարյանը պատրաստվում էր քաղաքական ապաստան խնդրել ԱՄՆ-ից:

Հոդվածագիրը հեգնում է, որ այս հակամարտությունը կարծես ստեղծված լինի Հոլիվուդի համար: Եղիազարյանի նկատմամբ վարկաբեկման գործընթացն ընթանում է հենց ԱՄՆ-ում: Վերջերս հրապարակվել են նրա նկարներն անծանոթ կանանց հետ: Փաստաբանները նշել են, որ դա արվում էր, որպեսզի Եղիազարյանը հետ կանչեր Կիպրոսի դատարան ներկայացրած հայցը, որով Պետդումայի պատգամավորը պահանջում էր վերադարձնել իրենից «անօրինականորեն խլված ունեցվածքը»:

Բացի այդ, Սքոթլանդ Յարդը հետաքննություն է սկսել այն հայցով, համաձայն որի, Լոնդոնում Եղիազարյանի փաստաբաններից մեկի նկատմամբ լրտեսական գործողություններ են իրականացրել և փորձել են համապատասխան լրտեսական ծրագիր տեղադրել նրա համակարգչում:

Հենց ԱՄՆ-ում էլ ոմն իրավապաշտպան Պյոտր Զալմաևը մեղադրել էր Եղիազարյանին ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների հետ կապ ունենալու և հակաամերիկյան և հակասեմական տրամադրություններ տարածելու մեջ: Իրավապաշտպանը նաև կոչ էր արել ԱՄՆ իշխանություններին Եղիազարյանին ԱՄՆ-ում ապաստան չտրամադրել: Եղիազարյանը Զալմաևի դեմ հայց է ներկայացրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում