Բազմաթիվ մարդիկ, որոնք կլինիկական մահ են տարել, վստահ են, որ տեսել են հանդերձյալ աշխարհը, մյուսները պնդում են, որ թևածել են սեփական մարմնի վրա՝ տեսնելով, թե ինչպես են բժիշկները պայքարում իրենց կյանքի համար: Այս մասին հայտնում է realfacts.ru-ն:
Սակայն իրականությունը կարող է լինել միանգամայն բացատրելի: Այս ոլորտում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ «հանդերձյալ կյանքի» հետ բախումը պայմանավորված է մահացողի գլխուղեղի էլեկտրական ակտիվության պիկով:
Հետազոտողները նշում են, որ սրտի կանգից հետո առաջին վայրկյաններում գլխուղեղի չափազանց ակտիվությունը ոչ թե հոգևոր, այլ ֆիզիկական բնույթի է:
Ավելի վաղ կարծում էին, որ մեռնող գլխուղեղն ի վիճակի չէ նման բարդ գործողությունների, այդ իսկ պատճառով կլինիկական մահվան ֆենոմենը փնտրում էին մարդկային հոգու մեջ:









































