Bugatti ընկերությանն անհրաժեշտ է նվազագույնը 2 տարի՝ իր հաջորդ մոդելը ստեղծելու համար:
Սակայն, ամենայն հավանականությամբ, նորույթը չի համարվի Veyron-ի նոր սերունդ: Bugatti-ում մտադիր չեն ստեղծել ավելի վաղ ծրագրված սուպերմեքենան՝ սեդանի բեռնախցիկում:
«Այլ Veyron չի ստեղծվի, քանի որ անհնար է կրկնել Veyron-ի հաջողությունը»,- հայտարարել է ընկերության ղեկավար Վոլֆգանգ Շրայբերը:
Այդուհանդերձ, Bugatti-ի հաջորդ մոդելը նույնպես կդառնա հիպերմեքենա:
Շրայբերի խոսքով՝ Bugatti-ն այդպես էլ կմնա «մեկ մոդելի ընկերություն»:
Ներկայում Bugatti-ն արտադրում է միայն մեկ հիպերմեքենա՝ Veyron-ը:






































