Ուկրաինան Դոնբասում գտնվող իր զինվորականներին է ուղարկել Т-80 արդիականացված տանկերի խմբաքանակ՝ հայտնել է նախագահ Պյոտր Պորոշենկոն։
«Կշարունակենք աշխատել մեր պաշտպանունակության ամրապնդման համար»,-գրել է Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում՝ չհստակեցնելով, թե որքան տանկեր կստանան զինվորականները։
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ 2017 թվականի պաշտպանական ոլորտի պատվերներ ձևավորելիս պետք է խաղադրույք կատարել հին տանկերի արդիականացման վրա, քանի որ պետբյուջեի միջոցները չեն բավականացնի նորերի գնման համար։







































