Tuesday, 07 05 2024
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը

Արցախում լոկալ պատերազմի պահին սկսվելու է ներիշխանական ապստամբություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

-Պարոն Կարախանյան, մայիսի 14-ին փաստորեն ավարտվեց Հայաստանում ընտրական ցիկլը։ Մինչև հաջորդ ընտրությունները ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

-Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ հումորի ժանրից է։ Ստեղծվել է մի իրավիճակ, որը նույնիսկ Մոսկվայում այսօր առանց հումորի չեն կարողանում մեկնաբանել։ Հասել է նրան, որ նույնիսկ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վերջերս հարցազրույց էր տվել «Ինտերֆաքսին»՝ նորմալ բան է ասում, նորմալ մտքեր արտահայտում, բայց մարդիկ միևնույն է, հումոր են ընդունում, սկսում են ծիծաղել։ Մենք ենք բերել հասցրել այս իրավիճակին, որ մարդիկ նման կերպ են արձագանքում։

Հայաստանի բոլոր իշխանական համակարգերը՝ գործադիր, օրենսդիր, կրթական կենտրոնացած են մի մարդու ձեռքում, որը դրանից առաջ էլ իր ձեռքն էր վերցրել քրեաօլիգարխիկ ուժային համակարգը։ Հիմա այս մասին խոսում են այն մակարդակներում, որ չէր էլ կարելի նախկինում պատկերացնել։

Ու այս իրավիճակում խոսել ներդրումների մասի՞ն։ Նույն մեր սիրելի վարչապետը, որ ասում է էլիտան նոր որակներ է ձեռք բերում, բայց ի՞նչ էլիտա։ Հայաստանում ընդունված էլիտա գոյություն չունի, քրեաօլիգարխիկ համակարգի մեջ էլիտա չի կարող լինել։ Սերժ Սարգսյանը Քաթարի այցից հետո ներդրումներ կարող է բերել, Կարեն Կարապետյանն իր հերթին, Ծառուկյանն իր հերթին, բայց զավեշտալի իրավիճակ է, որովհետև բոլորը հասկանում են, որ իրական ներդրում չի կարող լինել։ Թղթի վրա կարող են գրել՝ երեք միլիոն, հինգ միլիարդ ներդրում է եղել, բայց Հայաստանի ժողովրդի կյանքում, տնտեսության մեջ փոփոխություն չի լինում։ Վերջին երկու ընտրություններով լիարժեքորեն Սերժ Սարգսյանը խաչ քաշեց ամեն ինչի վրա։ Քրեաօլիգարխիկ համակարգն ընդունեց սա, ժողովուրդն էլ ասաց՝ տվեք մեր 10-20 հազար դրամը ու այդպես․․․ Սա է իրականությունը։ Հետագայում եկանք ճահճին ու այստեղ կանգնած ենք։ Հիմա ճահիճը ներքին իրավիճակում ներքաշելու ու խեղդելու է քրեաօլիգարխիկ համակարգին և հետո՝ ճահիճը դրսից խփվող ամենահեշտ բանն է։ Այս իրավիճակով սրացումներ են լինելու արտաքին իրավիճակներում։ Իհարկե հիմա Ռուսաստանը թույլ չի տալիս պատերազմ՝ տանելով եռակողմ Մինսկի շրջանակ, բայց լոկալ պատերազմական իրավիճակներ անպայման լինելու են։ Հիմա քաղաքական կուսակցությունները «թայմ-աութ» կվերցնեն, ներքին աշխատանքներ կկատարեն, իսկ իրավիճակը արտաքին առումով կվատանա։

Հայաստանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, բացի հարց լուծելուց, իսկ պատերազմի հարցը հիմա ուղղակի ձգձգվում է։ Այս իրավիճակով լուծումներ չկան, բոլորը կասեն՝ կա միայն խաղաղ ճանապարհով, պատերազմի ճանապարհով լուծման հնարավորություն չկա, և այդպիսի շաբլոն ձևակերպումներ։ Մենք չենք ցանկանում կենտրոնանալ, լուծել պատերազմի հարցը, մենք ցանկանում ենք խոսել միայն նրանից, որ իբր ներդրումներ են բերել, բայց դա ձեռառնոցի է, հումորի երեկո։ Ռեալ առաջ քաշված ծրագրեր չկան, կառավարությունը երիտասարդ, ավյունով պրոֆեսիոնալներով է լցված, բայց այդ ծրագիրը չկա։ Շատ արտաքին կենտրոններից կան խորհուրդներ, որ այսօրվա Հայաստանի իրավիճակում նոր տեխնոլոգիաների թռիչքներ է անհրաժեշտ, նոր լաբորատորիաներ, ստեղծել Հայաստանում տաս հազարից ոչ պակաս լաբորատորիա, ներդրումներն այնտեղ կգնան, ապացուցեք, որ դա քրեաօլիգարխիկ համակարգի վերահսկողությունից դուրս է։ Արտաքին կենտրոնները սա ասում են, բայց իշխանություններին դա հեչ պետք չէ։ Կան ներդրողներ, որոնք պատրաստ են իրոք ներդրումներ անել, բայց այդ մարդիկ չեն տեսնում Հայաստանում ներդրումային պայմաններ։ Բոլորը զբաղված են դեմագոգիայով, պոռոտախոսությամբ՝ ես հարուստ եմ, այսքան ներդրում կբերեմ, ես լավ տղա եմ։ Իսկ այս իրավիճակը բերում է նրան, որ մենք անպայման գնում ենք պատերազմի՝ իհարկե լոկալ, բայց դրանք էլ դժբախտաբար մեծ քննադատության չեն ենթարկվի գերտերությունների կողմից։ Լոկալ պատերազմները լուծում չեն, ուղղակի ավելի թուլացնելու են մեր երկիրը, մեզ հետ գցելու, մեծացնելու են արտագաղթը։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր քայլ անենք՝ խաղաղ ճանապարհով լուծենք, բայց նրա թեզը նենգափոխվեց, դարձավ դեմագոգիա, չէր կարելի նման բան անել։ Ոչ մեկ չէր ասում՝ հողերը ոչ մի բանի դիմաց հետ տանք, խաղաղապահներին բերենք։ Հավատացեք, եթե գերտերությունները դա ուզեին անել՝ թքած կունենային Հայաստանի վրա։

-Հիմա այս իրավիճակում նույն Կոնգրեսը նշում է, քանի որ ընտրություններով փոփոխության հնարավորություն չկա՝ միակ տարբերակը ապստամբությունը, փողոցային պայքարն է մնում։ Հնարավո՞ր են առաջիկայում ֆորս-մաժորներ։

-Ֆորս-մաժոր ասվածն արհեստական օրակարգ է։ Այսօրվա հայաստանյան լճացման պայմաններում ֆորս-մաժորներ չեն կարող լինել։ Դա կարող է լինել Ադրբեջանի հետ լոկալ պատերազմի ժամանակ։ Հնարավոր է ներիշխանական պայքարի արդյունքում՝ ով է լինելու 2018 թվականին վարչապետը՝ Սերժ Սարգսյա՞ն, Վիգեն Սարգսյա՞ն, Կարեն Կարապետյա՞ն։ Բայց պատասխանեմ՝ այս քրեաօլիգարխիկ համակարգն է լինելու՝ իր բուրգով հանդերձ։

Եթե ուշադրություն դարձնեք՝ բոլոր պետական գործառույթները բաժանել են արտաքին աշխարհին՝ այլ երկրներին։ Եվ այդ գործառույթները կատարում են ոչ թե այդ երկրները, այլ այդ երկրների ուժային կենտրոններն են կատարում Հայաստանում։ Հայաստանն այնքան է թուլացել, որ ի վիճակի չէ կրակելու հրաման տա, արտաքին ամբիոններում ինչ որ քվեարկություն կատարի, ի վիճակի չէ ներդրողների հետ խոսել, պետք է ինչ որ տեղից ասեն՝ գնա խոսի։ Սա զավեշտ է, չկա պետություն, չկա դեմք, ազգային գաղափարախոսություն գոյություն չունի։ «Пиар болтовня»-ից այն կողմ չեն գնում։

Հիմա Ադրբեջանը իրեն մաքսիմալիզմի մեջ է դրել, շատ կարճ ժամանակում դա էլ կանցի՝ կասեն դիվանագիտական խաղեր տուր, ու սրանով խայտառակ դեմքը կպատռվի Հայաստանում՝ պատերազմական իրավիճակները կշատանան, զոհերը կշատանան, ինչը մեծ դժբախտություն է։ Եվ դրանից հետո կսկսվի ներիշխանական ապստամբություն։

-Այսինքն՝ 2018-ին վարչապետի պաշտոնի համա՞ր։

-Ոչ միայն։ Իշխանության ներսում լինելու են մարդիկ, որոնք այս իրավիճակը չեն ընդունում՝ ոչ մի կերպ։ Այդ մարդիկ հայտնվել են այդ ճամբարում՝ չեն ուզում սոված մեռնեն, բայց այդ մարդիկ պաթոլոգիկ կերպով չեն ընդունում այս իրավիճակը։ Սկսվելու է ներիշխանական ապստամբություն, և արտաքին ուժերը գռեհիկաբար, ցինիկաբար դա խրախուսելու են։ Իսկ դա կսկսվի լոկալ պատերազմների ընթացքում։

-Կարծում եք՝ հիմա արդեն չկա՞ վարչապետի պաշտոնի ինտրիգը։

-Այսօրվա դրությամբ պարզ է, որ կա նման իրավիճակ։ Ակտիվ կերպով քննարկվում է Սերժ Սարգսյանի մոտ ուժերում՝ «мавр сделал свое дело, мавр может уходить»։ Չխոսել սրա մասին՝ անլուրջ է, այդ ծրագիրը կա։ Բոլորը հասկանում են, որ Կարեն Կարապետյանը եկավ ու ցիվիլ կերպով ընտրական տաշի-տուշին կազմակերպեց, ձայների մեծ մասը ՀՀԿ-ն նրա շնորհիվ ստացավ, բայց այսօրվա դրությամբ Կարապետյանը ոչ Ազգային ժողովում, ոչ կառավարությունում չունի իր թիմը։

Ավագանու ընտրություններ չկային, անիմաստ ֆինանսական միջոցառում էր՝ առանձնացնենք Զարուհուն, Զարուհին ապրի՝ մեծ respect, բայց այս ընտրություններով ևս մեկ անգամ հասկացանք, որ վարչապետի գործոն գոյություն չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում