Սուխումում սպանված՝ Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնևի այրին՝ Օլգա Վիշերնևան, հիվանդանոցում մահացել է: Այս մասին է տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Աբխազիայի գլխավոր դատախազությանը:
Վիշերնևայի մարմինն ուղարկվել է դիահերձման:
Կինը փոխհյուպատոսի վրա հարձակման ժամանակ վիրավորվել էր: Զույգի վրա կրակել էին սեպտեմբերի 9-ին՝ ավտոտնակի մոտ:
Հետաքննությունը ենթադրում է, որ Վիշերնևին կարող էին սպանել նրա մասնագիտական գործունեության համար: Որոշ տվյալների համաձայն՝ սպանության պատճառ կարող էին հանդիսանալ դեսպանատան շենքերի համալիրի կառուցման խոշոր պայմանագրերը, որի համար ՌԴ-ն 35 միլիոն դոլար է հատկացրել:








































