Անհայտ տղամարդը սպառնացել է սպանել «Լիվերպու»-ի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդին և նրա ընտանիքի անդամներին` Մելվուդում ընթացող մարզման ժամանակ:
Տուգանային հարվածներ մշակելու ժամանակ ֆուտբոլիստը լսել է, թե ինչպես է երկրպագուներից մեկը սպռնալիքներ հասցեագրել իրեն:
«Գիտեմ, թե որտեղ ես ապրում: Այրելու եմ տունդ… Սպանելու եմ քեզ և երեխաներիդ»,- սպառնացել է կարգազանցը և շատ արագ անհայտացել:









































