Իրանի մեծն այաթոլլա Նասեր Մաքարեմ Շիրազին քննադատել է երկրի նախկին վարչակազմին՝ կեղծ վիճակագրություն հրապարակելու համար:
«Պաշտոնյաները միշտ պետք է անկեղծ լինեն մարդկանց հետ»,- Մաքարեմ Շիրազիի խոսքերը մեջբերում է Mehr News գործակալությունը:
Նա այդ հայտարարությունն արել է Իրանի մշակույթի և իրանական կողմնորոշման նախարար Ալի Ջանաթիի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման օրոք նավթի վաճառքից, հարկահավաքությունից և մասնավորեցումից բխող պետական եկամուտները կազմել են 864 մլրդ դոլար:
Իսկ համաձայն Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոնի տվյալների՝ 2006-2011 թթ. երկրում փակվել է մոտ 300 հազար աշխատատեղ:
Այս վիճակագրական տվյալները հակասում են Ահմադինեժադի հայտարարություններին՝ ՀՆԱ 5-6 տոկոս աճի, ինչպես նաև իր 8-ամյա նախագահության տարիներին 7 մլն նոր աշխատատեղ ստեղծելու վերաբերյալ:







































