«Բավարիա»-ն, «Բայեր»-ը և «Շալկե»-ն, որոնք ներկայացնում են Գերմանիան Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում, հաղթանակների են հասել Բունդեսլիգայի 5-րդ տուրում:
Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել «Հանովեր»-ի նկատմամբ: Մյունխենյան ակումբում գոլերի հեղինակ են դարձել Մարիո Մանջուկիչն ու Ֆրանկ Ռիբերին:
«Բայեր»-ը 3:1 հաշվով հաղթել է «Վոլֆսբուրգ»-ին, իսկ «Շալկե»-ն առավելության է հասել «Մայնց»-ի նկատմամբ: Այդ խաղում գրանցվել է 1:0 հաշիվը:








































