Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը կարծում է, որ թիմը դեռ չի բացահայտել իր ողջ ներուժը:
«Պեպ Գվարդիոլայի նշանակումն ամբողջովին արդարացրել է սպասելիքները:
Այո, «Բավարիա»-ն դեռ չի բացահայտել իր ողջ ներուժը, բայց նոր մարզչի աշխատանքը նկատում են բոլորը: Վստահ եմ` առջևում նոր հաղթանակներ ու տիտղոսներ են մեզ սպասում»,- Հյոնեսի խոսքերը մեջբերում է Sport1.de-ն:









































