Ստրասբուրգում Ուկրաինան և Եվրամիությունը ստորագրել են վիզայի ազատականացման մասին համաձայանգիրը: Այս մասին Twitter-ում գրել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը:
«Ստորագրված է, կնքված է. վիզայի ազատականացում Ուկրաինայի համար: ԵՄ-ի պաշտոնական ամսագրում մայիսի 22-ին հրապարակվող որոշումը ուժի մեջ կմտնի հունիսի 11-ին»,-գրել է Յոզվյակը:
Համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիա Տայանին և Եվրամիությունում այժմ նախագահող Մալթայի ներկայացուցիչը:







































