Ֆրանսիայի ազգային ընտրանու նախկին պաշտպան Լիլիան Թյուրամը մեղադրվում է բռնություն գործադրելու մեջ:
Մեղադրանքը ներկայացրել է ֆրանսիացու նախկին ընկերուհի հաղորդավարուհի Կարին Լե Մարշանը:
Closer հանդեսին տված հարցազրույցում Կարինը պատմել է, որ աշնան սկզբին խզել է իր կապը 41-ամյա նախկին ֆուտբոլիստի հետ: Սեպտեմբերի 4-ին հաղորդավարուհին դիմել է Փարիզի ոստիականություն` Թյուրամի նկատմամբ դատական գործ հարուցելու խնդրանքով:









































