Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ՀՔԱՎ. Գյումրիում մահացած նորածնին թերի են բուժել. դատախազությունը հանցակազմ չի տեսնում

2016թ. մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած նորածնի մահվան հանգամանքները պարզելու նպատակով իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Գյումրիի ծննդատուն» ՓԲԸ-ում նորածնի բուժումն ու հետազոտումը մի շարք թերություններով է իրականացվել: Փորձաքննությամբ բացահայտված թերություններին զուգահեռ եզրակացությամբ նշվում է նաև, որ, «եթե նշված թերությունները և բացթողումները թույլ չտրվեին, ապա այդպիսիք միայն կարող էին քիչ կարճատև ժամանակահատված՝ մոտավորապես օրեր երկարացնել երեխայի կյանքը»:

Ինչպես հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ մահացած նորածնի մոր՝ Լիանա Դարբինյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի խախտումը վերացնելու, իրենց աշխատանքում թերացած բուժանձնակազմի աշխատակիցներին մեղադրանք առաջադրելու և գործի քննությունը Քննչական կոմիտեի այլ ստորաբաժանման հանձնելու հարցով:

Այս համատեքստում Ա. Զալյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ավելի քան մեկ տարի ձգվող նախաքննության ընթացում քննչական մարմնի նախաձեռնությամբ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվել. կատարված քննչական գործողություններն ու փորձաքննությունները բացառապես տուժող կողմի միջնորդությունների արդյունք են եղել: Քննության առարկա չեն դարձել նաև ծննդատան հոսանքազրկման վերաբերյալ՝ տուժող Լիանա Դարբինյանի հայտնած տեղեկությունները, քրեական գործում առկա չեն փորձաքննությամբ պարզված՝ երեխայի և մոր մոտ առկա առողջական խնդիրների և ըստ այդմ՝ նշանակված բուժումների մասին հավաստող փաստաթղթեր, ինչը խորացնում է կասկածները՝ նորածինների փոփոխություն կատարելու վերաբերյալ:

Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ առաջին դատագենետիկական փորձաքննությամբ հնարավոր չէր եղել պարզել արդյոք Հ. Պետրոսյանն ու Լ. Դարբինյանը հանդիսանում են մահացած նորածնի ծնողները, թե՝ ոչ: Իսկ փորձագետի այն պնդումը, թե նորածնի առողջական խնդիրները մինչծննդաբերական շրջանում հնարավոր չի եղել հայտնաբերել, ուղղակի ստվեր է գցում Հայաստանի Հանրապետությունում տրամադրվող անվճար բժշկական ծառայության որակի վրա. նման հիվանդություններն ու օրգանների այդպիսի փոփոխությունները չհայտնաբերելը խոսում է այն մասին, որ տրամադրվող անվճար բժշկական օգնությունը ձևական բնույթ է կրում, և սա ևս պետք է ուսումնասիրության առարկա դառնա:

Արձագանքելով տուժող կողմի ներկայացրած բողոքին՝ Դատախազությունից պնդում են, որ տուժող կողմի՝ նորածնին ծննդատնից հիվանդանոց տեղափոխող բուժանձնակազմի անդամներին հարցաքննելու, բժշկական փաստաթղթերն առգրավելու և փորձագետին որոշ հարցեր առաջադրելու միջնորդությունները բավարարվել են և վերոնշյալ գործողությունները կատարվել: Իսկ ահա քննչական մարմնի գործողությունները համարում են իրավաչափ, և քրեական գործ հարուցելու կամ գործը ՀՀ Քննչական կոմիտեի այլ ստորաբաժանում ուղարկելու հիմքեր չեն տեսնում: Հետաքրքիր է, որ բողոքի բուն բովանդակությանը Դատախազությունն այդպես էլ չի անդրադառնում՝ փորձելով շրջանցել իրենց աշխատանքում թերացած բուժաշխատողներին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Սրանով պետությունը խուսափում է իր իրավասության տակ գտնվող անձանց կյանքը պաշտպանելու՝ իր ստանձնած պարտավորություններից և ակնհայտորեն խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված կյանքի իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում