Saturday, 20 06 2026
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC

Ամերիկյան հայտնի ընկերությունը պատրաստ է գործունեություն ծավալել Հայաստանի էներգետիկ ոլորտում

«Մաքլին Փաուեր Ինթերնեյշնլ» ընկերությունը Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներով հետաքրքրված ամերիկյան ընկերություններից է, որն այսօր մասնակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած համաժողովին: Ընկերության տնօրեն Մարգարետ Մաքլինը լրագրողների հետ զույցում անդրադառնալով հարցին, թե ինչով է Հայաստանը հետաքրքրել իրենց, նշեց. «Հայաստանում մենք մեծ ներուժ ենք տեսնում էներգետիկ ոլորտում: Հայաստանը կարող է լավ շուկա դառնալ, այդ առումով զարգացման մեծ հեռանկարներ կան»:

Մարգարետ Մաքլինի տեղեկացմամբ՝ իրենց ընկերությունը մասնագիտանում է էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման սարքավորումների արտադրությունների ոլորտում, իրենք օգնում են հոսանքն արտադրման վայրից փոխանցել մինչև վերջնական սպառողին: Ընկերությունը մոտ 20 հազար անուն արտադրանք ունի»:

«Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ մեխանիզմներ, զարգացման ինչ տարբերակ է ընտրում հայաստանյան շուկան և ինչպես են մտադիր այս ոլորտում իրենց աշխատանքները կազմակերպել: Մենք նախ և առաջ կուսումնասիրենք արդյունաբերական ճյուղը և գյուղական հոսանքամատակարարման ոլորտները»,- նշեց Մ. Մաքլինը:

Նա նաև հավելեց, որ հնարավորության դեպքում իրենք կմասնակցեն նաև Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից հայտարարվելիք մրցույթներին: «Եթե համաշխարհային  բանկի կողմից իրականացվող ծրագրերով մրցույթ հայտարարվի էլեկտրաէներգիայի փոխանցման, բաշխիչ համակարգերի սարքավարումների համար, բնականաբար մենք կմասնակցենք, մեր հայտով կներկայանանք: Շատ ուրախալի է լսել, որ Հայաստանում էներգետիկ ոլորտում իր գործունեությունը նաև իրականացնում է Համաշխարհային բանկը»,- նշեց Մ. Մաքլինը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում