Saturday, 20 06 2026
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել

Ո՞ր դատապարտյալները կարժանանան համաներման Անկախության տոնի առթիվ

Վերջին մի քանի օրերի ընթացքում մամուլում, իշխանական աղբյուրների հղմամբ, տեղեկություններ են շրջանառվում, որ Անկախության 22-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանը պատրաստվում է համաներում հայտարարել:

Բնականաբար, եթե այս տեղեկությունը նույնիսկ համապատասխանում է իրականությանը, ապա մինչև վերջին պահը հայտնի չի լինելու, թե համաներումը կոնկրետ որ հոդվածներով դատապարտվածների վրա կտարածվի:

Նախկինում՝ 2009 թվականին համաներմամբ ազատ արձակվեցին 2008 թվականի մարտյան արյունալի դեպքերից հետո ձերբակալված քաղբանտարկյալները, իսկ թե ինչ խնդիր են հիմա պատրաստվում լուծել իշխանությունները, առայժմ հայտնի չէ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Ռոբերտ Ռևազյանն այն կարծիքին է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են: Նա մեզ տեղեկացրեց, որ այժմ քրեակատարողական հիմնարկներում կա 20 տոկոս ծանրաբեռնվածություն. «20 տոկոս ավել են դատպարտյալները, կա քրեակատարողական հիմնարկ, որ շատ ավելի են դատապարտյալները, կան ՔԿՀ-ներ, որ ծանրաբեռված չեն… Ընդհանուր թվով 20 տոկոս ավելի շատ մարդ կա, քան պետք է լիներ»,- ասաց նա:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե իր գնահատմամբ՝ եթե լինի համաներում, ապա կոնկրետ ո՞ր հոդվածների վրա կտարածվի, Ռ. Ռևազյանը պատասխանեց. «Ես չեմ կարող պատասխանել` որ հոդվածների վրա կտարածվի, միանշանակ պատասխան տալ չեմ կարող»:

Այն դիտարկմանը, թե շրջանառվող լուրերի համաձայն՝ միայն թեթև հանցանք կատարած դատապարտյալները «կհամաներվեն», մեր զրուցակիցն արձագանքեց. «Ընդհանրապես այսպիսի մի խնդիր կա՝ համաներումը հիմնականում տարածվում է ոչ մեծ ծանրության կամ ծայրահեղ դեպքում միջին ծանրության հանցագործությունների վրա, բայց, այնուամենայնիվ, ես ինքս՝ որպես հումանիստ, գտնում եմ, որ համաներումը պետք է ինչ-որ չափով ներառի նաև ծանր հանցագործություն իրականացրած անձանց: Ես կողմնակից եմ նման բաների, բայց կոնկրետ չեմ կարող ասել»:

Հետաքրքրվեցինք նաև, թե հասարակական հնչեղություն ունեցող մի քանի դեպքերից՝ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյան, ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյան, ո՞ր գործն, ըստ իրեն, պետք է և կարող է արժանանալ համաներման… «Անկեղծ ասած՝ դեպքերը կամ ծանրության աստիճանները չեմ ուսումնասիրել, այդ իսկ պատճառով անկարող եմ պատասխանել»,- ասաց Ռևազյանը:

Նշենք, սակայն, որ Տիգրան Առաքելյանի գործը չի համարվում թեթև: Վերջինս դատապարտված է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին և երկրորդ մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Այսինքն` վերջինիս համաներում շնորհելու համար անհրաժեշտ է գոնե վերացնել հոդվածի երկրորդ մասը: Այդուհանդերձ, նույնիսկ այս դեպքում գործի մեջ նշվում է, որ Տիգրանը կոտրել է ոստիկանի քիթը, ինչը փաստվում է միայն դատաբժշկական եզրակացությամբ, առանց որևէ ռենտգենի: Նույն գործում առկա է նաև այն հանգամանքը, որ Տիգրան Առաքելյանի պարանոցի վրա կան կապտուկներ, այսինքն` ապացուցում է, որ ոստիկանը իր ծառայողական պարտականություններն իրականացրել է ակտիվիստին խեղդելու միջոցով:

Կլինի՞ արդյոք համաներում, թե՞ ոչ, ի՞նչ խնդիր կլուծի սրանով իշխանությունը՝ պարզ կդառնա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում