Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջեյմս Կոմիի հետ հանդիպման ժամանակ, ով այդ պահին գլխավորել է Հետաքննությունների դաշնային բյուրոն, առաջարկել է դիտարկել գաղտնի տեղեկությունների հրապարակման համար լրագրողներին բանտարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Ինչպես պարբերականին պատմել է Կոմիի գործընկերներից մեկը՝ Թրամփը հանդիպում է անցկացրել ազգային անվտանգության ոլորտում առաջատար պաշտոնյաների հետ։ Երբ զրույցն ավատվել է, նախագահը բաց է թողել բոլորին, բացի Կոմիից։ Նրա հետ զրույցում Թրամփը կտրուկ դատապարտել է գաղտնի տեղեկատվության արտահոսքերը ԶԼՄ-ներ։
Դրա հետ կապված նա առաջարկել է Կոմիին դիտարկել լրագրողների բանտարկության հնարավորությունը։
Դրանից հետո, ինչպես գրում է պարբերականը, Թրամփը խնդրել է Կոմիին դադարեցնել հետաքննությունն ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի նկատմամբ։ Սպիտակ տունը հերքել է այդ տեղեկությունը։ Պարբերականը գրում է, որ այդ կերպ Թրամփը փորձել է խոչընդոտել Ռուսաստանի հետ իր թիմի կապերի հետաքննությանը։







































