Սուրանարիի տեխնոլոգիական ինստիտուտում համակարգչային ինժեներիայի դասախոս, թայլանդցի ծրագրավորող Չանվեթ Կեոկասին ստեղծել է ծրագիր, որը արգելափակում է վերջերս ողջ աշխարհում տարածված Wanna Cry վիրուսը, հայտնում է Nation-ը:
Այն բանից հետո, երբ համալսարանի համակարգիչներում ծրագիրն արդյունավետ կերպով արգելափակել է վիրուսը, դասախոսն այն տեղադրել է համացանցում անվճար բեռնման համար: Ծրագիրն արդեն բեռնել են տասնյակ հազարավոր անգամ ամբողջ աշխարհից, իսկ դիտումների ընդհանուր քանակը կազմել է միլիոնից ավելի, հայտնում է պարբերականը:









































